«Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան»
Մարտի 17-24-ը Երևանում հյուընկալվել է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 8-րդ թատերական երևանյան փառատոնը:
Մարտի 21-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում «Էթոնե» թատրոնը կներկայացնի «Հայկական համերգը կամ թուրքական ասացվածքը» կամ «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան» մոնոներկայացումը , որը բեմադրել է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը` ֆրանսահայ կոմպոզիտոր Ժիրայր Թորիկյանի պիեսի հիման վրա:
Վերջինս նաև մոնոներկայացման դերակատարն է:
Այսօր բեմադրող-ռեժիսորն ու կոմպոզիտոր-դերասանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեցին, որ ներկայացումը յուրօրինակ ոդիսական է, որ փորձում է պատմել մենակատարը:
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը նշեց, որ ներկայացման միտքը ծագել է Ժիրայր Թորիկյանի մոտ, այն ծագումով հայ մի կոմպոզիտորի մասին է, ով հանդիսատեսին ներկայանալու համար իր ոդիսականն է պատմում:
«Ամբողջությամբ շուռ տված է ներկայացումը, գալիս է դատարկ մի թատրոն, բայց որտեղ նա կառուցում է ամեն ինչ` դաշնամուր, հանդիսատես: Մենք որոշել ենք ծիծաղել մեր շեղված, կտրված պաթոլոգիայի վրա, որի վրա հիմնված է մեր էությունը, ինչպե՞ս կարելի է մի երեխայի ասել, որ հայ է, քանի որ Ցեղասպանություն է եղել, կարելի է ասել, որ հայ է, քանի որ ունի մշակույթ: Ապացուցելու համար, որ դու հայ ես, պիտի ասես, որ Ցեղասպանություն են իրականացրել քո հանդեպ»,- ասաց Ավետիքյանը` պարզաբանելով, որ ներկայացման իմաստն է դուրս գալ ցեղասպանվածի հոգեբանությունից:
Դերասան Թորիկյանը վստահ է, որ հայ ազգը պիտի չշարունակի ծեծել այդ հարցը, պիտի դուրս գա ողբերգականությունից, պետք է կոնկրետ խոսել հայի էության մասին, խոսել ոչ թե ջարդերի մասին, այլ դրա ազդեցության, հետագայում դրա ունեցած հետևանքների մասին:
«Ողջ ներկայացման ընթացքում խոսելու եմ ֆրանսերեն, բայց կան հայերեն, թուրքերեն բառեր, մենք ցանկացանք, որ թարգմանությունը կողքից զուգահեռ չլինի, այն մտել է բեմի ձևավորման մեջ: Անցյալի հետ խաղաղ ապրելու համար պետք է ծիծաղես նրա վրա, այս կարգախոսով եմ ներկայացման մեջ փորձելու պատասխանել հուզող հարցերին»,- նշեց Ժ. Թորիկյանը:
Իսկ հուզող հարցերն այս դեպքում նրանք են, թե ինչպե՞ս է անցյալի ողբերգությունն ազդում մեզ վրա, ինչպիսի՞ն կլինեինք մենք, եթե պատմությունն այլ կերպ դասավորվեր, և արդյոք հայ ժողովուրդն ի՞նչ կարծիքի է անցյալը մոռանալու, ուղղվելու և ներելու մասին:
20.03.2010, 16:33
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր