Պուտինին ամաչացրած լրագրողը դատի է տվել Զադորնովին
Պրիմորիե երկրամասի թերթերից մեկի խմբագիր Մարիա Սոլովենկոն, ով 2007-ին մամուլի ասուլիսին ամաչացրել էր ՌԴ վարչապետ ՎլադիմիրՊուտինին, մեկ միլիոնանոց հայտ է ներկայացրել ռուսական Առաջին ալիքի և երգիծաբան Միխայիլ Զադորնովի դեմ` պատվի և արժանապատվության նսեմացման մեղադրանքով:
Լենտա ռու-ն գրում է, որ հայցի պատճառ է դարձել մարտի 14-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում Զադորնովի ելույթը: Երգիծաբանը, պատմելով Վլադիվոստոկ կատարած իր այցի տպավորություններից, ասել է, որ քաղաքի բնակչուհիները աշխատանքի գնալուց հագնվում են ինչպես մարմնավաճառներ:
Լրագրողի խոսքով, եթե դատարանն իր հայցը բավարարի, նա պատրաստ է Զադորնովի համար շուրջերկրյա ճանապարհորդության ուղեգիր գնել և գտնել նրան կյանքի ընկերուհի, որպեսզի Զադորնովը հնարավորինս երկար ժամանակ չհայտնվի Պրիմորիեի մայրաքաղաքում` կանանց հանդեպ իր վիրավորանքներով:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս 2007-ին Մարիա Սոլովենկոն դարձել էր ռուսական ԶԼՄ-ների ուշադրության առարկան, երբ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին վերջինիս «անկրկնելի» էր անվանել: Պուտինի` «Դուք ինձ ամաչացնում եք» արձագանքին նա պատասխանել էր, որ իրեն հաճելի է, և որ «կինը պետք է ամաչացնի տղամարդուն»:
20.03.2010, 10:48
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր