«Թատրոն X»-ի շրջանակներում ներկայանում է Գյումրին
Այսօր «Թատրոն X» 3-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում հերթական ներկայացումը տեղի է ունենալու Գյումրիում: Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվելու է Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» ներկայացումը, բեմադրությունը` Ռաֆայել Գրիգորյանի:
Գլխավոր դերակատարներն են Ռաֆայել Գրիգորյանը, Անահիտ Քոչարյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Խաչիկ Բադալյանը, Գևորգ Խաչատրյանը և այլք:
«Մեր հին դաշնամուրը» պիեսը ներկայացնում է ժամանակակից կյանքը, երբ հայրենիքում դժվար իրավիճակ է, մարդիկ` հուսահատ: Ներկայացման գլխավոր հերոսը որոշում է թողնել ամեն ինչ և մեկնել Ամերիկա` աղջկա մոտ: Այդ պահին մարդուն այցելում են մանկության հիշողությունները` դաշնամուրի պարապմունքները, և մայրը, որ կարծես շշնջում է` «Նայիր, տղաս, չսխալվես»:
Ներկայացման մեջ իր ուրույն տեղն ունի հին դաշնամուրը, որը, կարծես, կապում է գլխավոր հերոսին հայրենիքի հետ:
Ներկայացումը տևում է 1 ժամ, 10 րոպե, իսկ «Մեր հին դաշնամուրը» պիեսի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին:
20.03.2010, 16:00
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր