Հունական ճգնաժամը սպառնում է Եվրագոտու կայունությանը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կոչ է արել ԵՄ առաջնորդներին Եվրամիության այս շաբաթ տեղի ունենալիք գագաթաժողովում մշակել Հունաստանին օժանդակելու մեխանիզմ:
«Հունաստանի պարտքերի պատճառով խորացած ճգնաժամի հետևանքների վերացման խնդրի շուրջ առաջացած տարաձայնությունները վտանգում են նաև Եվրագոտու կայունությունը»,- ասել է Մ. Բարոզուն:
«Մենք պետք է որոշենք` ինչպես վարվել Հունաստանի պարտքային ճգնաժամի հետ, հակառակ դեպքում` տվյալ հարցի շուրջ անորոշությունը միայն կխորանա: Մենք այլևս չենք կարող մնալ դիտորդի դերում, քանի որ դա սպառնում է եվրոյի գոտու կայունությանը և ծնում է սպեկուլյացիա»,- Եվրահանձնաժողովի նախագահին մեջբերում է «Reuters»-ը:
Ավելի վաղ, Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ Եվրագոտու անդամ երկրները պետք է այլևս չձգձգեն Հունաստանին ֆինանսական օժանդակություն ցույց տալու հարցը: Չնայած հարցի արագ կարգավորման հորդորներին, հատկապես ֆինանսական աջակցության հարցում, Եվրամիության անդամները դեռևս միասնական որոշման չեն հանգում:
22.03.2010, 18:54
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր