ARM   RUS   ENG

Հայ-թուրքական արձանագրությունները երկու բանի մասին են խոսոմ

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրք հարևաններն աընդհատ նոր ասելիքի տեղիք են տալիս: Այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները երկու բանի մասին են խոսոմ` երկու երկրների միջև դիտավանագիտական հարաբերությունների հաստատում և թուրքերի կողմից սահմանի բացում:

Ա.Դավթյանը վստահ է, որ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի համար հարիր չեն փակ սահմանն ու նման հարաբերությունները:

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արձանագրությունների վերաբերյալ որոշ խոստովանություններ են եղել: Օրինակ` Դավութողլուն. «Ռադիկալ»-ին տված հարցազրույցում վերջինս խոստովանել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ չկան: Նա ուղղակի շեշտադրեց, որ եթե իրենք հստակ սահմանեին սահմանների ճանաչման հետ կապված խնդիրն ու ղարաբաղյան խնդրի հետ կապակցեին, ապա հայերը կարող էին Հայոց ցեղասպանության հետ կապված որոշակի առաջարկություններ մտցնել»,- նկատեց Դավթյանը:

Ադրբեջանի կողմից հնչած ռազմատենչ հայտարարությունները, ըստ Դավթյանի, տեղին չեն, քանի որ Հայաստանը և Ղարաբաղն ընդունել են Մադրիդյան սկզբունքները, իսկ այդտեղ պատգամավորի ներկայացմամբ, որպես հակամարտության կարևորագույն հենք նշվում են 3 կարևոր, հիմնարար ուղղությունները` ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը:

Հայ-թուրքական հարաբերությունները, Արտակ Դավթյանի գնահատմամբ, «ջղաձիք» մոտեցումներ են առաջացրել Ադրբեջանի արտաքին քաղաքականության ու Ղարաբաղի հետ կապված դիրքորոշումներում. «Մեկ բան է, երբ Ադրբեջանը բանակցությունների գործընթացում իր թիկունքում զգում է Թուրքիայի առկայությունը, և մեկ այլ բան է, երբ չի չի զգում դա»:
 

22.03.2010, 15:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |