Ադրբեջանի ԱԻՆ նախարարը` «Գայլերի հովիտ.Ղարաբաղ» ֆիլմի պատվիրատու
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը «Գայլերի հովիտը» թուրքական սերիալի արտադրող «Pana Film» ստուդիայի հետ բանակցություններ է վարում «Gurdlar Vadisi-Garabagh» (Գայլերի հովիտը.Ղարաբաղ) վերնագրով ֆիլմ նկարահանելու շուրջ. հայտնում է մուսավաթ.քոմ-ը:
«Արտակարգ նախարարը» կարծում է, որ նոր ֆիլմով Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է մուտք գործել թուրքական հանրության լայն շրջանակներ: Որպես առաջին քայլ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը «Գայլերի հովիտը» հեռուստասերիալի դերասաններին հրավիրել է Բաքու: Չնայած այս այցի նպատակը պաշտոնապես չի հայտարարվում, սակայն մուսավաթ.քոմ-ին հայտնի է դարձել, որ թուրք դերասանները Ադրբեջան են ժամանել ֆիլմի նկարահանման պայմաններին ծանոթանալու և ֆիլմի նկարահանման մասին պայմանագիր կնքելու համար: Ասվում է, որ թուրք դերասաններին Բաքու է հրավիրել Ք.Հեյդարովի որդին` Թալե Հեյդարովը, ով հայտնի է Եվրոպայում ադրբեջանական սփյուռքի հետ լայնածավալ աշխատանքներով: Նա ղեկավարում է նաև Հեյդարովների ընտանիքին պատկանող արտասահմանում և Ադրբեջանում գտնվող բոլոր բիզնես կառույցները:
Բացի այդ, թուրք դերասանների այցն Ադրբեջան կապվում է նաև Հեյդարովների` Գաբալայում վերջերս շահագործման հանձնած «Գիլան» հանգստյան կենտրոնի գովազդի հետ: Թուրքական ստուդիայի աշխատակիցներն ու դերասանները հանգստացել և միաժամանակ գովազդային սկավառակների նկարահանումներ են կատարել Գաբալայում: Գովազդում նրանք թուրքերին առաջարկում են հանգստանալու գալ Գաբալա:
«Pana Film»-ի ղեկավարներից Մեհմեդ Ջանփոլադը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջան են ժամանել «Գայլերի հովիտ. Խոջալու» կամ «Գայլերի հովիտ. Ղարաբաղ» վերնագրով ֆիլմ նկարահանելու համար, ինչի վերաբերյալ առաջին համաձայնությունն արդեն ձեռք է բերվել: Ադրբեջանի իշխանությունը շատ է կարևորում Հեյդարովների այս նախաձեռնությունը. հայտնել է մուսավաթ.քոմ-ը:
Հիշեցնենք, որ «Pana Film»-ը Գազայի հատվածում իսրայելական զինուժի և Իրաքում ամերիկյան բանակի գործողությունների մասին ֆիլմեր էր նկարահանել, ինչը մեծ հակազդեցության է արժանացել Իսրայելում և ԱՄՆ-ում: Այդ ստուդիան ծրագրել է այս տարի նկարահանել նաև «Գայլերի հովիտ. Պաղեստին» ֆիլմը:
22.03.2010, 18:07
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր