Գագիկ Բեգլարյանը Ստրասբուրգի քաղաքապետին հրավիրել է Երևան
Երևանի քաղաքապետի ստրասբուրգյան այցի ժամանակ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի հետ հանդիպման ընթացքում ստորագրվեցին Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի արձանագրությունները` «Տրանսսահմանային համագործակցության եվրոպական շրջանակային կոնվենցիայի» և «Տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների մասնակցության» մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Գագիկ Բեգլարյանը հանդիպում ունեցավ նաև Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսի հետ, քննարկվեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ստրասբուրգի քաղաքապետն առաջարկեց Երևանին անդամակցել Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբին, որին անդամակցում են աշխարհի շուրջ 38 խոշոր քաղաքներ:
Քաղաքապետ Բեգլարյանն իր հերթին Ստրասբուրգի քաղաքապետին պաշտոնական այցով հրավիրեց Երևան: Քաղաքապետ Ռիեսը սիրով ընդունեց հրավերը:
Պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետը աշխատանքային հանդիպումներ ունեցավ նաև Երևանի գործընկեր քաղաքներ Օդեսայի, Դոնի Ռոստովի, Օրենբուրգի քաղաքապետների, Եվրախորհրդի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև այլ պատվիրակությունների հետ։ Օդեսայի քաղաքապետ Էդուարդ Գուրվիցը հատուկ արարողություն էր կազմակերպել քույր քաղաք Երևանի քաղաքապետի պատվին:
Նշենք նաև, որ նստաշրջանի նախօրեին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հարցազրույց էր տվել Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքին:
22.03.2010, 18:56
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր