ARM   RUS   ENG

Անդրազգային կորպորացիաները վճարում են ավելի շատ հարկեր

Անդրազգային կորպորացիաները, համաձայն Բրիտանիայի հարկերի հավաքագրման թագավորական ծառայության, ավելի շատ հարկեր են վճարում, քան ընկերությունները, որոնք չեն աշխատում այլ տարածաշրջաններում: Ինչպես նշում է Financial Times թերթը, պատճառը տրանսֆերտային գնագոյացման հետ կապված հարկային պահանջներն են` երկրների միջև հարկային եկամուտների բաժանման ընթացքում:

Ինչպես հայտարարել է հարկային ծառայութան ներկայացուցիչ Մելիսիա Տատտոնը, անդրազգային կազմակերպությունները ստիպված են լինում վճարել ավելի մեծ տուգանքներ` տրասնֆերտային գնագոյացման սխալների պատճառով: Անցած ամիս, դեղագործական AstraZeneca ընկերությունը վճարել է 505 մլն ֆունտ ստեռլինգի տուգանք: Այպիսով, գերազանցվել է երեք տարվա ռեկորդը, երբ վճարված հարկերի ոչ կոռեկտ բաժանումը տարբեր երկրների միջև, բրիտանական բյուջեին 500 մլն ֆունտ ստեռլինգ բերեց:

Տատտոնը սպասում է, որ այս տարում ոչ ճիշտ տրանսֆերտային գնագոյացման տույժերը կգերազանցեն անցած տարվա ցուցանիշը: Նա խորհուրդ է տվել դիմել ոլորտային մասնագետներին և հույսը միայն հարկային իրավաբանների վրա չդնել:
 

22.03.2010, 18:40

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |