ARM   RUS   ENG

Ներկայանում է Գեղարքունիքի մարզի դրամատիկական թատրոնը

«Թատրոն X» 3-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում այսօր Գևորգ Սարգսյանի «Կինը և տղամարդը» երկու գործողությամբ հոգեբանական դրամայով կներկայանա Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը:

Բեմադրության նկարիչն է Գայանե Սանոսյանը, երաժշտական ձևավորումը Հովհաննես Օհանյանինն է, թատրոնի գլխավոր ռեժիսորն է Գառնիկ Պողոսյանը:

Դերակատարներն են Անիչկա Մովսիսյանը, Սուսան Սարգսյանը, Գարեգին Գրիգորյանը, Հովհաննես Օհանյանը, Ռուզաննա Պողոսյանը, Հերմինե Պետրոսյանը:

Հոգեբանական դրաման ներկայացնում է սիրային եռանկյունի` սպանության ելքով: Տղամարդու և կնոջ բարդ փոխհարաբերություններ, տանջող հիշողություններ` սպասում և հիասթափություն:

Ներկայացումը տևում է 1 ժամ, 15 րոպե:

«Կինը և տղամարդը» առաջին անգամ ներկայացվել է 2009 թ.-ի մարտի 27-ին:
 

22.03.2010, 18:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |