ARM   RUS   ENG

«Սրտի հիվանդությունները, հիմնականում, միջին և բարձր տարիքի են»

«Սրտի իշեմիկ հիվանդությունը ավելի շատ արտահայտվում է տղամարդկանց մոտ, կանանց հորմոնալ ստատուսը երիտասարդ տարիքում պաշտպանում է նրանց այդ հիվանդությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սրտաբան, վիրաբույժ Վիլեն Մանուկյանը և հավելեց, որ կանայք տղամարդկանց հետ հավասարվում են մենոպաուզայից հետո` մոտավորապես 60 տարեկանում. այդ ժամանակ տղամարդկանց և կանանց մոտ հիվանդությունը հավասարվում է:

«Ամենամահաբեր» սրտի իշեմիկ հիվանդությունը համարվում է 35-ից բարձր տարիքում հանդիպողը, սակայն, ըստ բանախոսի տվյալների, այդ հիվանդությունը տարիք չի հարցնում:

Ինչ վերաբերում է սրտի տարբեր հիվանդությունների տարիքային խմբերին, ապա սրտաբանի հավաստմամբ, սրտի տարբեր հիվանդությունների գծով տարբեր տարիքային խմբեր են ընդգրկված լինում` բնածին արատներով հիվանդացությունը և բուժումը իրականացվում է մանկահասակ տարքիում, իսկ ձեռքբերովի սրտային արատների տեսակներ կան` ռևմատիկ, փականային արատներ, անևրիզմատիկ հիվանդություններ, որոնք արտահայտվում են մոտավորապես 35-40 տարեկանից բարձր:

«Սրտի հիվանդությունները, հիմնականում, միջին և բարձր տարիքի հիվանդություններ են: Երիտասարդ խմբի մոտ, երբ հիվանդությունը ի հայտ է գալիս միանգամից, որպես օրենք, մահացության տոկոսը «գիգանտ» տոկոս է»,- նշեց նա:

Սրտաբանը նաև հավաստեց, որ սրտային հիվանդությունների ախտորոշման կարողությունները Երևանի կլինիկաներում աճել են, սակայն խոսքը չի վերաբերում շրջանների և հեռավոր գյուղերի բնակիչներին:
 

22.03.2010, 17:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |