307 մլն խմ ջրից` 250 մլն-ը կորուստներ են
2009 թ-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ջրի կորուստները կազմել են շուրջ 250 մլն խմ: Այս մասին այսօր Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն: Նույն տարում ընկերությունն, ընդհանուր առմամբ, արտադրել է շուրջ 307 մլն խմ ջուր, որից 55 մլն-ը մատակարարվել է, իսկ 2 մլն ջուր էլ հաշվվում է ցայտաղբյուրների ծախսը:
Ջրի այս ահռելի կորուստները նվազեցնելու համար ընկերությունը նախատեսում է ցանցի նորացման ծրագրեր իրականացնել, որոնց համար գումարներ է հատկացնում Համաշխարհային բանկը` 19 մլն դոլարի չափով, և ՀՀ կառավարությանը Ֆրանսիական կառավարության կողմից հատկացված վարկից` 26 մլն եվրո:
«Այս տարի նախատեսում ենք խնայել մինչև 20 մլն խմ ջուր»,- ասաց Պ. Ռուայեն:
Ներկայումս ջրամատակարարման միջին տևողությունը կազմում է օրական միջինը 20 ժամ կամ 90 %, թեև ինչպես ընդունեց Պ. Ռուայեն, կան գոտիներ, որտեղ ջրամատակարարումը կազմում է ընդամենը 4-5 ժամ. «Աշխատանքներ ենք կատարում, ՀԾԿՀ-ի խնդրանքով շուտով ջրամատակարարումը կհասցնենք 8 ժամի»:
22.03.2010, 17:44
Aysor.am
Գլխավոր