«Զվարթնոց»-ով ուղևորահոսքերն ավելացել են
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին հանրապետության գլխավոր օդանավակայանով տեղաշարժված անձանց թիվն, անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է: Այսպես` «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա առաջին երկու ամիսներին տեղաշարժվել է 161,588 մարդ` անցած տարվա 160,976 մարդու դիմաց:
Մեկնած ուղևորների թիվը կազմել է 87,666 մարդ (2009թ-ին` 86,401 մարդ): Նվազում է արձանագրվել ժամանողների թվում. հանրապետություն ժամանողների թիվն ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է 73,922 մարդ` անցած տարվա համարժեք ժամանակահատվածի 74,575-ի դիմաց:
Նույն ժամանակամիջոցում ավելացել է նաև թռիչք-վայրէջքների թիվը` 1174, անցած տարվա 1016-ի դիմաց:
2010 թ-ի հունվար-փոտրվար ամիսներին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով տեղաշարժվել է 2458 մարդ` նախորդ տարվա 2874-ի դիմաց: Մեկնած ուղևորների թիվը կազմել է 1456 մարդ` 2009թ-ի 1743-ի դիմաց: Նույն օդանավակայանով հանրապետություն են ժամանել 1002 մարդ, 2009թ-ի 1131-ի դիմաց:
Շիրակ օդանավակայանով կատարված թռիչք-վայրէջքների թիվը մնացել է անփոփոխ` 27:
22.03.2010, 16:50
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր