
Ավարտվեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը
Ավարտվեց շուրջ ութ ամիս շարունակվող «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր հասարակության շրջանում բարձրացնել գիտակցությունը, որ կոռուպցիոն դեպքերի հանդիպելիս` պետք է դիմել դատարան:
«Ծրագրի շրջանակներում լուսաբանված դատական գործերի միջոցով փորձում էինք ցույց տալ շահագրգիռ կողմերին, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որ կոռուպցիոն դեպքերի հանդիպելիս` պետք է դիմել դատարան, քանի որ դա է պրոբլեմների ամենաարդյունավետ, քաղաքակիրթ լուծման միակ միջոցը: Տնտեսվարող սուբյեկտները պետք է լինեն ակտիվ, բարձրացնեն իրենց իրավագիտակցությունը, հասկանան, որ իրենց նմանները, կոռուպցիոն դեպքերի հանդիպելիս, դիմել են դատարան ու հասել դրական արդյունքների»,- ասաց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացվում էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ:
Ա. Սաղաթելյանն ասաց, իրենք էլ, բոլորն էլ հասկանում են, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար միայն նման ծրագրերի անցկացումը բավարար չէ, անհրաժեշտ է բոլոր ինստիտուտների ակտիվ մասնակցությունը խնդիրը վերջնականապես լուծելու համար: Միաժանանակ նշեց, որ այս ծրագրին հետևել են դատական իշխանությունների ներկայացուցիչները. «Նրանք հասկացել են, որ գտնվում են ուշադրության կետրոնում: Կարծում եմ, որ վերահսկողությունը որքան ակտիվ լինի, պետական, դատական մարմինները որոշումներ կայացնելու ժամանակ կլինեն ավելի օբյեկտիվ ու ողջամիտ»:
Ծրագրի ընթացքում լուսաբանված լավագույն 4 նյութերի հեղինակները` «Առավոտ» օրաթերթի, «Հ2» հեռուստատեսության, «Ա1+» կայք-էջի և «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողներն արժանացան մրցանակների:
Տաթև Մանուկյան
Panorama.am, 23 մարտ, 2010
07.04.2010, 17:28
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր