
Օրենսգիրքը հողին հանձնեցին
ՀՀ Վարչական դատարանի առջև այսօր հանդիսավորությամբ, սգո երաժշտության ներքո մի խումբ բնապահպաններ հողին հանձնեցին ՀՀ «Վարչական օրենսգիրքը»: Տապանաքարին գրեցին` «2007-2010թթ., ՀՀ արդար դատարանի հիշատակին»:
Դատարանում այսօր պետք է քննվեր «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Կառավարության Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև` 3-րդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի (ACP): Ներկայացված հայցով բողոքարկվում էր ACP ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատումը:
Դատավոր Արծրունի Միրզոյանը դատավարության հենց սկզբից որոշեց գործի քննությունը չշարունակել, քանի որ բացակայում էր ՀՀ Կառավարության ներկայացուցիչը:
Սա այն դեպքում, երբ ներկա էին դատավարության մյուս կողմերը, այդ թվում` ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները: Բացի այդ` դատավորը որոշեց ավարտել վարչական գործի քննությունը և կիրառել արագացված դատաքննության կանոններ` նշանակելով դատական ակտի հրապարակման օրը` մարտի 24-ին, ժամը 15:10:
Դատավորի նման որոշումը դժգոհությունների առիթ տվեց: «Էկոդար» ՀԿ-ի փաստաբան Հայկ Ալումյանը նույնիսկ չկարողացավ մեկնաբանել այն` նշելով. «Ես անբացատրելի բաները չեմ կարող մեկնաբանել»:
Բնապահպան Կարինե Դանիելյանին էլ զարմացրել էր դատարանի որոշումը:
«Այսօր ես հույս ունեի, որ շատ լուրջ դատավարության ականատեսը կլինեմ, սակայն դրա փոխարեն եղավ զարմանալի մի երևույթ. պարզվում է` ՀՀ Կառավարությանը չեն ներկայացնում դատարանում ներկա նախարարությունները»,- ասաց նա` ավելացնելով, որ առ այսօր չկա դատական որևէ որոշում` հօգուտ բնապահպանության` չնայած Օրհուսի կոնվենցիա ենք վավերացրել, օրենքներ ունենք:
Դատավարության ընթացքում, բակում բնապահպանները կազմակերպել էին նաեւ բողոքի ակցիա` «Չագուչդ կոտրվի, անարդար դատավոր» եւ այլ ցուցապաստառներով, բնապահպանական նկարներով, հակագազերով ու համապատասխան հանդերձանքով:
Ակցիայի մասնակիցներից ոմանք էլ ի նշան արդարադատության` ծոմ էին պահել. այսօր նրանք միայն ջուր են խմելու: Նրանցից մեկն էլ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էր: Նա գունավոր գլխաշորով ծածկել էր աչքերը` մի ձեռքին ունենալով թղթե սուր, մյուսին` ԱՄՆ դոլարներով պատրաստված թղթե ծառ: Նրա մեկնաբանությամբ` ինքը խորհրդանշում է արդարությունը եւ պայքարը հանուն առողջության եւ բնապահպանության:
Դատավարությանը ներկա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ողջունելով երիտասարդների այս ակցիան, նշեց. «Լավ է, երբ յուրաքանչյուր տնտեսվարող փորձում է գործել օրենքի շրջանակներում, սակայն չպետք է այն վերածեն մեր Հայաստանից, մեր բնությունից փող դիզելու էժան միջոցի»:
Նարինե Իրիցյան
www.a1plus.am, 23 մարտի, 2010
07.04.2010, 17:47
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր