
Հակակոռուպցիոն մրցանակ
«Եթե մեկ տնտեսվարող սուբյեկտի ոտնահարված իրավունքը վերականգնվում է, ապա մնացած գործարարներն էլ պետք է փորձեն պաշտպանել իրենց իրավունքները: Հաջողված դատական գործերը հրապարակային ներկայացնելը մարդկանց գիտակցության վրա որոշակի ազդեցություն է թողնում»,- նման կարծիք հայտնեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահ Արման Սաղաթելյանը:
Երեկ ամփոփվեցին «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի արդյունքները, որին մասնակցում էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ծրագրի շրջանակներում լուսաբանվել են այնպիսի դատական գործեր, որոնց արդյունքում վերականգնվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ պետական մարմինների կողմից ոտնահարված իրավունքները: Ծրագրի ընթացքում կոռուպցիայի դեմ առավել ակտիվ պայքարած 4 լրատվամիջոցի՝ «Ա1+» էլեկտրոնային թերթ, «Արմենպրես» լրատվական գործակալություն, Հ2 հեռուստաընկերություն եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողները ստացան մրցանակներ:
Նշենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացվում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ:
Լուսինե Բուդաղյան
«Առավոտ» Օրաթերթ, 24.03.10
17.04.2010, 15:39
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր