
Հակակոռուպցիոն ծրագիրն ավարտվեց
«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն այսօր ամփոփեց իր 8 ամսվա աշխատանքը:
Ծրագիրն իրականացվում էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (Mobilizing Action Against Corruption (MAAC) Activity) աջակցությամբ:
Ծրագիրն մասնակցեցին հայաստանյան թե տպագիր, թե էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ինչպես ներկայացրեց APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը` ծրագրի ընթացքում տպագրվել է մոտավորապես 55-60 հակակոռուպցիոն հոդված:
Արման Սաղաթելյանի բնորոշմամբ` ծրագրի բոլոր կողմերի մասնակցությունն այս ընթացքում բավականին ակտիվ էր: «Կոպիտ ասած` փորձում էինք սերմանել այն գաղափարը, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է լինեն ակտիվ, բարձրացնեն իրենց իրավագիտակցությունը: Փորձեցինք ցույց տալ այն ուղղությունը, որով շարժվել են իրենց նմանները եւ հասել որոշակի դրական արդյունքների»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ հակակոռուպցիոն ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ:
Հակակոռուպցիոն ծրագրի պատասխանատուներն այսօր նաեւ խրախուսական մրցանակներ հանձնեցին այն 4 լրատվամիջոցների ներկայացուցիչներն, որոնք առավել ակտիվ մասնակցություն են ունեցել: Հաղթողներ ճանաչվեցին «Հ2» հեռուստաընկերության, «Առավոտ» թերթի, «Արմենպրես» լրատվական գործակալության, ինչպես նաեւ` «Ա1+»-ի լրագրողները:
«Վաղ թե ուշ այսպիսի նախաձեռնությունները բերելու են որոշակի փոփոխությունների, հատկապես սոցիալական վարքագծում»,- վերջում նշեց Արման Սաղաթելյանը:
Նարինե Իրիցյան
www.a1plus.am, 23.03.10
17.04.2010, 15:48
Aysor.am
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
Գլխավոր