Հ. Մանասյան. «Կոռուպցիան Հայաստանի համար շատ լուրջ հիմնախնդիր է»
«Կոռուպցիան Հայաստանի համար շատ լուրջ հիմնախնդիր է: Մարդիկ դրա հետ համակերպվել են և համարում են, որ դա առօրեական երևույթ է: Շատ քչերն են պատրաստ պայքարել կոռուպցիայի դեմ, հատկապես բիզնեսի շրջանում նույնիսկ կաշառատվությունը որպես բիզնես-գործընթացները հեշտացնող, արագացնող միջոց է դիտարկվում»,- նման տեսակետ հայտնեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) –Հայաստան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը:
Կենտրոնը պարբերաբար Հայաստանում կոռուպցիայի մասին հանրային կարծիքի հետազոտություն է իրականացնում` ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ:
Այսօր 2009 թ. հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքով 1515 տնային տնտեսությունների և 400 մասնավոր ձեռնակարատերերի հետ իրականացված կոռուպցիայի վերաբերյալ հետազոտության արդյունքները ներկայացվեցին երիտասարդական ՀԿ-ների, ուսանողական գիտական ընկերությունների, երիտասարդական այլ կազմակերպությունների անդամներին:
«Անցած տարվա ու այս տարվա տնային տնտեսություններից ու բիզնեսմեններից հավաքագրված արդյունքների պատկերը շատ նման է»,- ասաց Հ. Մանասյանը:
Ըստ նրա, հանրության ավելի քան 50 %-ը կառավարությունից է հիմնականում ակնկալում կոռուպցիայի դեմ պայքար: Հանրությունը և գործարարները կարծում են, որ կոռուպցիան տարածված է ավելի շատ վերին օղակներում, քան` միջին և ստորին: Հ. Մանասյանի խոսքով, ՀԿ-ները կարող են միջնորդ ծառայել կառավարության, բնակչության միջև և փորձեն պաշտապանել մարդկանց շահերը, բայց շահերի պաշտպանության կամ հակակոռուպցիոն մանդատ ունեցող ՀԿ-ների մասին շատ քիչ են տեղյակ` հարցվածներից բնակչության միայն 7 %-ը, իսկ գործարարների` 12 %:
«Դատարններին չեն վստահում ո՛չ բիզնեսը, ո՛չ էլ հանրությունը: Օրենքը չի գործում: Հարցվածների շատ քիչ մասն է, որ կաշառք չի տա, կամ կոռուպցիոն հարաբերությունների մեջ չի մտնի այն պատճառով, որ վախենում է պատժվելուց, այլ այն պատճառով, որ անխուսափելի է և այլ կերպ հարցերը չեն լուծվի: Իսկ դատարան դիմելը հասարակականորեն արգահատելի երևույթ է դիտվում»,- փաստեց Հ. Մանասյանը:
04.05.2010, 18:34
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր