«Կարիերայի և տեղեկատվության օր» ԵՊԼՀ-ում
Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում մեկնարկեց «Կարիերայի և տեղեկատվության օր» միջոցառումը, որին հրավիված էին աշխատանքի տեղավորման գործակալություններ, նախարարություններ, տուրիստական կազմակերպություններ, հյուրանոցներ, նաև թվով 60 ընկերություններ:
ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի համակարգող Լևոն Բաբամյանը նշեց, որ կազմակերպությունները ներկայացրել են իրենց աշխատաշուկան, կրթական ծրագրերը, որոնց միջոցով ուսանողները կարող են ծանոթանալ առաջարկվող աշխատանքներին և նաև տեղում հարցաթերթիկի վրա լրացնել իրենց տվյալները:
«Այսօր մենք հրավիրել ենք նաև դպրոցականների, քանի որ Բրյուսովը Բաց դռների օր է անցկացնում, և դպրոցականներին ներկայցնելու է իր կրթական ծրագրերը»,- նշեց Լևոն Բաբամյանը և հավելեց, որ հաճախ երիտասարդները, դիմելով բուհ, չեն պատկերացնում թե ինչ են դառնալու, իսկ նմանատիպ միջոցառումների շնորհիվ կարող են ծանոթանալ ծրագրերին և մասնագիտություն ընտրելիս ճիշտ կողմնորոշվել:
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը` կարևորելով գործատու ուսանող կապը, նշեց, որ միջոցառումը առաջին փորձն է և ընդգծեց, որ համագործակցությունը այսքանով չպետք է սահմանափակվի, այլ սկիզբ դառնա երկար և հավերժ բարեկամության:
«Բնական է, որ տարիների ընթացքում փոխվում է համալսարանի բնույթը և ուզում ենք, որ այսօր թե' գործատուները, թե' ուսանողները, թե' դասախոսները ավելի լավ ճանաչեն իրար»,- շեշտեց Ս. Զոլյանը:
15.05.2010, 14:07
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր