27/05/2010 10:18
Ժակ Փանոսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել հայկական ատոմային էլեկտրակայանի վերաթողարկման, անվտանգ շահագործման, ինչպես նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անդամ Ժակ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: