ARM   RUS   ENG

«Nothers: another/other-ի փոխակերպություն»` ՆԱՄ-ում

Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունենալու Սյուզան Դեսսելի (Նյու-Յորք, ԱՄՆ) անհատական ցուցահանդեսի բացումը: Ինչպես Aysor-ին տեղեկացնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապտեյանը` ցուցահանդեսը, որը գործելու է մինչև հունիսի 26-ը, կրում է «Nothers: another/other-ի փոխակերպություն» խորագիրը:

Ցուցահանդեսի հեղինակ Ս. Դեսսլին իր աշխատանքները ներկայացնում է` որպես տեսողական մեկնաբանություն` հասարակական հարցերի և միտումների մասին: Նրա համար ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները` հարգանքի տուրք են Վայոց Ձորի մարզի Եղեգիսի հրեական գերեզմանոցում թաղված կանանց հիշատակին:

«Ինչպես միջնադարյան հրեաներն էին ուրիշ` հայ քրիստոնյաների մեջ, այդպես էլ հայերը պատմականորեն ունեցել են Սփյուռքում ուրիշ լինելու փորձառությունը: Այս աշխատանքը նպատակ ունի մղելու դիտողներին` դիտարկելու ուրիշության տեղը` մեծապես միատարր հայ հասարակության մեջ»,- ցուցահանդեսի գլխավոր նպատակի մասին խոսելիս` նշել է Ս. Դեսսլին:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսն իրականացվում է ՆԱՄ «Մշակութային երկխոսություն» և Հայաստանում «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» կազմակերպության «Գեղարվեստական կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի ծրագրերի շրջանակում: Ցուցահանդեսի բացումը տեղի կունանա 18:00-ին:
 

21.06.2010, 11:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |