23/06/2010 09:45
«ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս». անակնկալ կանխավճարային բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այժմ, օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից, բաժանորդները կարող են ստանալ անվճար խոսելաժամանակ, SMS հաղորդագրություններ, նվերներ և օգտվել մի շարք հավելյալ հնարավորություններից:
Պարզապես անհրաժեշտ է ուղարկել BONUS բառը 5050 կարճ համարին և սկսել կուտակել միավորներ: Գրանցվել կարելի է նաև «Ինտերնետ օգնական» պորտալից, կամ` հավաքելով *505# հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը: Գրանցումն արժե 10 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Գրանցվելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելիս ծախսած յուրաքանչյուր 100 դրամի դիմաց բաժանորդը կստանա մեկական միավոր: Բավականաչափ միավորներ կուտակելու դեպքում նա կարող է փոխանակել դրանք նվերների հետ, որոնց ցանկը շարունակաբար աճում է: Այս պահին այն ներառում է անսահմանափակ ներցանցային զանգեր և SMS-ներ, ներցանցային խոսելաժամանակ, SMS և ինտերնետ-փաթեթներ, բջջային հեռախոս MTС 236:
Նվերների ամբողջական ցանկին և ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուսի» վեբ կայքում` Bonus.vivacell.am