20/07/2010 12:57
Կաֆկայի ձեռագրերը դուրս կբերվեն շվեյցարական պահոցներից
Ցյուրիխի պահոցից դուրս են բերվելու Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը: Դրանք պահպանելու իրանվունք ստանալու համար 2 տարի շարունակ պայքարում են Իսրայելի Ազգային գրադարանն ու այդ երկրի 2 քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է «Ռադիոմայակ»-ը, գիտնականները գտնում են, որ արխիվը ներառում է բազմաթիվ չհրատարակված ձեռագրեր, ինչպես նաև` նամակներ, նկարներ ու բացիկներ:
Կաֆկայի փաստաթղթերի շվեյցարական պահոցները բացվել են իսրաելական դատարանի որոշման հիման վրա: Նշեք, որ մեկ շաբաթ առաջ որոշվել էր բացել Թել-Ավիվի բանկային արկղերը, որտեղ պահպանվում է գրողի արխիվի մյուս մասը:
Կաֆկան իր ձեռագրերը ժառանգել է ընկերոջը` Մակս Բրոդին, և իր սիրեցյալին` Դորա Դիմանտին, որոնց խնդրել է այրել իր բոլոր փաստաթղթերը: Դիմանտը, իսկապես, ոչնչացել է փաստաթղթերի մի մասը, իսկ մյուս մասն անհետացել է բեռլինյան նրա տան հետախուզումից հետո:
Մինչդեռ Բրոդը ոչնչ չի այրել: Նա հրապարակել է Կաֆկայի որոշ անտիպ ստեղծագործություններ: 1939 թ-ին նա` արխիվի հետ միասին,Եվրոպայից փախչում է Պաղեստին, իսկ 1956 թ-ին Կաֆկայի ժառանգությունը թաքցնում է շվեյցարական բանկում: Հետագայում Բրոդը բանաստեղծի արխիվի մյուս մասը հանձնել է Օքսֆորդի համալսարանի գրադարանին:
Իսրայելի ազգային գրադարանը այժմ դատ է հարուցել Բրոդի ժառանգորդների դեմ` գրողի ձեռագրերի համար: Ենթադրվում է, որ փաստաթղթերում կարող է գտնվել նաև Բրոդի կտակը, որը վերջակետ կդնի այս վեճին: