30/07/2010 12:27
Ավտոպատահար
Այսօր ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն- Զանգակատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել:
Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Կրազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել ձորը:
Վարորդ` 1968 թ. ծնված Դ. Սարգսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արարատ քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների` Դ. Սարգսյանի վիճակը բավարար է: