ՊԵԿ աշխատակիցը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, ոչ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցը մեղադրվում է խուլիգանության եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակից Ա.Շահբազյանը: Նա մեղադրվում է բռնությամբ զուգորդված խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Շահբազյանին 17.08.10թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ 316-րդ հոդվածի 1-ին մասերով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ :
18.08.2010, 13:30
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր