ARM   RUS   ENG

Հարուցվել է քրեական գործ` կաշառք ստանալու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառ քաղաքի բնակիչ Ս.Մխիթարյանի կողմից Կ.Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Զ.Դավթյանը:

Նյութերով Ս.Մխիթարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության կապիտանը Ս.Մխիթարյանից պահանջել և 2010 թվականի մայիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում նրանից անձամբ ստացել է կաշառք:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
 

19.08.2010, 18:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |