ARM   RUS   ENG

Հայտնաբերվել է ապօրինի որսագողության 5 դեպք

ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ տարածքում սիրողական որսաշրջանի բացման հետ կապված, խստացվել է վերահսկողությունը:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ որսահանդակներում վերջին հինգ օրերի ընթացքում հայտնաբերվել է ապօրինի որսագողության (լորի ու կաքավի) վեց դեպք:

Օրինախախտներից առգրավվել է զենքերը, իրականացվում է վարչական վարույթ, ինչից հետո կկիրառվի պատժամիջոց և կվերականգնվի բնությանը պատճառած վնասը:

«Էկոլուր» ՀԿ-ի տարածած հաղորդագրության հիման վրա, բնապահպանության նախարարի հանձնարարականով լրացուցիչ տեսչական խումբ է ուղղարկվել Արայի լեռ: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը խոստանում է արդյունքների մասին տեղեկացնել առաջիկայում:
 

24.08.2010, 14:12

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |