Ամերիաբանկի վարկային պորտֆելն աճում է կայուն տեմպերով
Ամերիաբանկի վարկային պորտֆելը շարունակում է աճել արագ տեմպերով: Եթե 30.06.10թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է շուրջ 70 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 34%-ով, ապա արդեն 31.07.10թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է շուրջ 73 մլրդ դրամ` ապահովելով տարվա սկզբից պորտֆելի 40%-ի աճ: Փաստենք, որ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կիսամյակային աճը կազմել է ընդամենը 8.7 %:
Ինչպես հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից` որպես կորպորատիվ բանկ, Ամերիաբանկը շարունակ համալրում է կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող վարկերի տեսականին, միաժամանակ վարելով ճկուն սակագնային քաղաքականություն: Ընթացիկ տարվա 7 ամսվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 71%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք 2010թ. 7 ամսվա ընթացքում աճել են 33%-ով և կազմել ավելի քան 58մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 80%-ը:
Չնայած “Ամերիաբանկ”-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ, ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2010 թվականի 7 ամսվա ընթացքում աճել են 68%-ով:
Ըստ բանկի տրամադրած տեղեկատվության` Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը 30.06.10թ. դրությամբ կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.38 %-ը, այն դեպքում, երբ ըստ ՀՀ ԿԲ տվյալների ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմել է 4.8 %:
26.08.2010, 13:54
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր