ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը «Ժառանգությանը»
Այսօր գլխավոր դատախազությունը պատասխանել է նախօրեին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի` գլխավոր դատախազությանը հասցեագրած նամակին:
«Օգոստոսի 25-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, ինչպես նաև հրապարակեցին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի բաց նամակը, որով իբրև թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում հանրապետության գլխավոր դատախազին` Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչների նկատմամբ ոստիկանության և դատախազության գործողությունների վերաբերյալ:
Հարգելով հանրության` ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ նախևառաջ հարգելի պատգամավորը պետք է վաղուց տեղյակ լիներ, որ 2007 թվականի մայիսից ` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, ՀՀ դատախազությունը նախաքննությամբ չի զբաղվում, դատախազության համակարգում քննիչներ չեն աշխատում, հետևաբար հարգարժան պատգամավորի հայտարարությունը` «քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ», անհիմն են, քանզի ՀՀ դատախազության կառուցվածքային կազմում «Մարտունու դատախազություն» ստորաբաժանում, և «Մարտունու դատախազության քննիչ» գոյություն չունեն: Կարծում ենք` հայտարարությամբ հանդես գալուց առաջ, կարելի էր ճշտել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանը չստուգված տեղեկատվություն փոխանցելուց:
2010 թվականի հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն և Մադինա գյուղերի մի խումբ բնակիչներ անօրինական միջոցառում էին անցկացրել Մարտունի-Երևան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դադարեցրել երթևեկությունը: ՀՀ ոստիկանության` Մարտունու բաժնի կողմից դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում հիշյալ գյուղերի մի խումբ բնակիչներ իրենց բացատրություններում հայտնել են, որ իրենք ցանկացել են դիմել կառավարությանը` «Արգիճա» գետի հունը փոխելու շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով:
Նյութերի նախապատրաստման արդյունքում մերժվել է քրեական գործի հարուցումը:
Գեղարքունիքի մարզի դատախազությունում վերոնշյալ գյուղերի բնակիչների կողմից որևէ դիմում-բողոք չի ստացվել»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
26.08.2010, 17:56
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր