Հիմա էլ «Ժառանգությունն» է պատասխանում Դատախազությանը
«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ տարակուսած է ՀՀ դատախազության մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության անճշտությունների և գնահատականների կապակցությամբ:
Հայղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Գեղարքունիքի մարզի 5 համայնքների բնակիչների` 2010թ. հուլիսի 19-ի բողոքի ակցիայի գործով իրականացված նախաքննությանը և դրա վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված «Ժառանգություն» խմբակցության օգոստոսի 25-ի պաշտոնական նամակին վերաբերող մամլո հաղորդագրությունը, որ տեղադրված է դատախազության պաշտոնական կայքէջում, էապես տարբերվում է օգոստոսի 26-ի տպագիր մամուլում տարածվածից:
«Դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության թե վերնագրում, թե վերջաբանում տեղեկացվում է, որ հիշյալ բողոքի ակցիայի կապակցությամբ «նյութերի նախապատրստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է» (http://www.genproc.am/am/49/item/6353/): Մինչդեռ տպագիր մամուլով տարածված հաղորդագրության մեջ հայտնվում է, թե «նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է» (օրինակ, «Հայոց Աշխարհ», «Առավոտ» 26 օգոստոսի, 2010թ.)»,-ասվումէ հաղորդագրության մեջ:
Խմբակցությունը կարծում է, որ որևէ հարցով, առավել ևս` հասարակական նման հնչեղություն ունեցող գործով հաղորդագրություն տարածելուց առաջ «կարելի էր ոստիկանությունից ճշտել այդ գործի առթիվ կայացված վերջնական որոշումը, այնուհետև ստուգել կայքէջում և լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունների նույնությունը և զերծ մնալ հանրությանը միմյանց հակասող տեղեկություններ փոխանցելուց»: Բայցևայնպես, խմբակցությունը ուզում է հավատալ, որ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը ճշմարիտն է, և հույս ունի, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումից հետո իրենց սահմանադրական իրավունքն իրականացրած մեր համաքաղաքացիները, ապօրինի թե օրինական եղանակներով, չեն հրավիրվի ոստիկանություն և չեն ենթարկվի քննիչների տարատեսակ հոգեբանական ճնշումներին կամ հարցաքննություններին: Սակայն, հարգելով հանրության` ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբակցությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազին ուղղված նամակը բաց նամակ կամ հայտարարություն չէ, ինչպես այն որակել է դատախազության մամուլի ծառայությունը: Այն պաշտոնական նամակ է, որը ԱԺ համապատասխան ծառայությունով ՀՀ Գլխավոր դատախազին ուղարկելուն զուգընթաց հրապարակվել է լրատվամիջոցներով` հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը: Իսկ նման պաշտոնական գրությունները «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ենթադրում են պաշտոնական պատասխան, որը կարող է ուղեկցվել մամուլի հաղորդագրություններով:
26.08.2010, 19:11
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր