ARM   RUS   ENG

Կրակոցներ նաև Վեդիում. Կատարվում է նախաքննություն

Այսօր գիշեր` ժամը 02.15-ին, Վեդի քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գոռավան գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Մխիթար Պ.-ն:

Ոստիկանության հաղորդմամբ` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Մխիթար Պ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կայանել է Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակում, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ, գնդակներից մեկը դիպել է վերջինիս ոտքին և պատճառել վնասվածք:

Մխիթար Պ.-ից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

26.08.2010, 17:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |