ARM   RUS   ENG

Վճռաբեկ դատարանը բավարարեց Լ. Գուլյանի իրավահաջորդների հայցը

Այսօր վճռաբեկ դատարանը լսեց 2007 թ.–ի մայիսի 12–ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։

«Ըստ գործի նյութերի 2008 թվականի մարտի 12–ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու վերաբերյալ, հանցագործության բացակայության պատճառաբանությամբ։ Սույն որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, Կենտրոն և Նոր Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերոհիշյալ դատարանները և գլխավոր դատախազությունը չէին բավարարել հայցը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 27.08.2010թ–ին քննելով Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումները բեկանել է դրանք և գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար», - Քաղաքացիական հասարակության ինստիտուտի փոխանցմամբ` ասվում է դատական որոշման տեքստում։
 

27.08.2010, 15:46

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,