Թանկարժեք մետաղների պետական գները
ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 30.08.2010-05.09.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 13325.28 (+11.75), բացթողնման գին` 14484.00 (+12.77), ԱՐԾԱԹ` գնման գին` 200.27 (+0.91), բացթողնման գին` 217.68 (+0.98), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16415.10 (-247.08), բացթողնման գին` 17842.50 (-268.57), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 5294.43 (-0.57), բացթողնման գին` 5754.82 (-0.61): Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
30.08.2010, 14:26
Aysor.am
Գլխավոր