ARM   RUS   ENG

Նախարար. «Ցորենի բերքի աննախադեպ պակաս քանակ ունեցանք»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյաննն անդրադարձավ Հայաստանում պարենային ցորենի հետ կապված խնդիրներին և նշեց, որ կապված եղանակային վատ պայմանների հետ այս տարի ակնկալում ենք 120-130 հազար տոննա բերք, որը պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից:

«Այս տարի ցորենի բերքի աննախադեպ պակաս քանակ ունեցանք»,- շեշտեց նախարարը և հիշեցրեց Ռուսաստնում, Ուկրաինայում և ընդհանարպես աշխարհում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ցորենի հետ կապված խնդիրները:

Ինչ վերաբերում է Հայաստանում ցորենի պաշարներին, Գ. Ալավերդյանը շեշտեց, որ ցորեն ներկրող ընկերությունները ցորենի համապատասխան քանակներ արդեն ներկրել են Ղազախստանից, Բուլղարիայից, Ամերիկայից:

«Այս պահին ավելի շատ պարենային ցորեն է ներկրվել Հայաստան, քան անցյալ տարի»,- տեղեկացրեց Գերասիմ Ալավերդյանը:

Անդրադառնալով ցորենի գներին նախարարն ընդգծեց, որ ցորենի գինը որոշում է շուկան և լրագրողներին փոխանցեց ցորեն ներկրող ընկերությունների ղեկավարների հավաստիացումները` «Առաջիկայում գնի էական բարձրացումներ չի լինելու»:
 

30.08.2010, 14:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |