Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 79.8 մլրդ մլրդ դրամով
2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 438.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 463.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից ինն ամիսների համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 85.1 և 72.9 տոկոսը:
Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 60.2%-ով, ծախսերի գծով` 54.1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 79.8 մլրդ դրամով: Ընդ որում, 20.4%-ով (68.4 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97.1%-ով կամ 2.6 մլրդ դրամով պաշտոնական դրամաշնորհները, 43.3%-ով կամ 8.7 մլրդ դրամով` այլ եկամուտները:
Պետական բյուջեի եկամուտների 92.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների, 1.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 10.7 մլրդ դրամ:
2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 463.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 72.9%-ը: Մասնավորապես` 419.4 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 44.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.4 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.7%-ով կամ շուրջ 37 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 24.7 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 67.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 27.3 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -2.6 մլրդ դրամ:
2010 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` www.minfin.am “նորություններ” բաժնում:
Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
31.08.2010, 11:10
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր