Ադրբեջանը չի վերացնում վիզային ռեժիմը Թուրքիայի և Իրանի հետ...
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը վերացնելու հարցը հանդիպել է մեծ խոչընդոտների, ինչը չի կարողացել վերացնել նույնիսկ վերջերս Բաքու այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Ադրբեջանի իշխանությունը դա բացատրում է ինչ-որ անհայտ տեխնիկական պատճառներով: Իրականում դա պատրվակ էր: Այդ հարցի առնչությամբ իշխանության դիմադրության պատճառներն այլ են: Որոշ փորձագետներ համարում են, որ հիմնական պատճառը կապված է Իրանի հետ: Հայտնի է, որ Իրանը ցանկանում է վերացնել վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ: Ադրբեջանի իշխանությունն էլ կարծում է, որ եթե այդ խնդիրը լուծի Թուրքիայի հետ, ապա հարկադրված կլինի «այո» ասել նաև Թեհրանին: Իրանին չնեղացնելու համար Բաքուն վիզային ռեժիմը չի վերացնում նաև Թուրքիայի հետ»,- գրում է «Ազադլըգը»:
Ըստ թերթի, թեև սա հավանական վարկած է, սակայն իրական պատճառը դա չէ: «Իրանի և Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցում Բաքվի խուսափողական դիրքի պատճառը կապված է տնտեսական մենատիրության հետ: Իրանը միակողմանի վերացրել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը, ինչն արդեն մեծ հերթեր է գոյացրել Ադրբեջանի հարավային շրջաններում: Աստարայի, Յարդըմլըի և այլ հարավային շրջանների բնակչությունն առևտուրն անում է Իրանից: Եթե վիզային ռեժիմը վերացվի երկկողմանի կերպով, ապա Իրանի ժողովուրդն առևտուր անելու նպատակով կգրոհի ադրբեջանական շուկաներ: Իսկ դա մահացու հարված կարող է լինել իշխանության կազմում գտնվող օլիգարխների շուկաներին: Հենց այդ տեսակետից է, որ Ադրբեջանի կառավարությունը չի ցանկանում վերացնել վիզային ռեժիմը Իրանի և Թուրքիայի հետ»,- եզրահանգել է «Ազադլըգը»:
01.09.2010, 14:34
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր