ARM   RUS   ENG

ԼՂՀ նախագահը պարգևատրել է

Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Նման տեղեկատվություն է տարածել ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու:
 

01.09.2010, 19:15

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |