ARM   RUS   ENG

Դոմինոյի վարկանշային մրցաշարեր Հայաստանում

Հայաստանի դոմինոյի անդրանիկ բաց առաջնության կազմակերպումն ազդարարեց այն մասին, որ մարզաձևի ֆեդերացիան իր առջև նպատակ է դրել զարկ տալ դոմինոյի տարածմանն ու մասայականացմանը մեր երկրում: 2011 թ. կայանալիք դոմինոյի աշխարհի առաջնությանը մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով այսուհետև ՀԴԱՖ-ը եռամսյակային պարբերականությամբ անցկացնելու է վարկանշային առաջնություններ: Մրցաշարերի արդյունքում բարձր վարկանիշ ունեցող մասնակիցները Հայաստանը կներկայացնեն համաշխարհային ստուգատեսում: Այս մասին տեղեկացնում է domino.am կայքը:

Վարկանշային մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Աբովյան 22 հասցեում գտնվող «Թոմաս Թվինինգ» բացօթյա սրճարանում: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 4-ը, ժամը 18:00-ն: Գրանցվելու համար այցելեք Սայաթ-Նովա 7, հեռ.` 077-99-10-00:
 

01.09.2010, 20:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |