ARM   RUS   ENG

Գոդին. «Մեր ավագին հաջողություններ ենք մաղթում «Շախտյորում»

Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Ալեքսեյ Գոդինը, խոսելով թիմի ավագի` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին, նշել է, որ դա իրենց համար մեծ կորուստ է:

«Դա մեզ համար, իհարկե, մեծ կորուստ է,- Գոդինի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Հենրիխը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, և ցավալի է, որ նա հեռանում է «Մետալուրգից»: Բայց սա ֆուտբոլ է: Մենք մեր ավագին հաջողություններ ենք մաղթում «Շախտյորում»: Հուսով եմ, որ Նիկոլայ Կոստովը կկարողանա ինչ-որ բան մտածել, և մենք կշարունակենք մեր հարձակողական գործողությունները»:
 

01.09.2010, 14:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |