ARM   RUS   ENG

«Շախտյորը» Հենրիխ Մխիթարյանին հայտավորել է Չեմպիոնների լիգայում

Ուկրաինական «Շախտյոր» ակումբը պաշտոնական հայտ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին` կապված Չեմպիոնների լիգայում ելույթների հետ: Հայտավորվել են 26 ֆուտբոլիստներ: Ուշագրավ է, որ նրանց թվում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած նա նոր է տեղափոխվել «Շախտյոր» և այդ թիմի կազմում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել:
 

01.09.2010, 15:02

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |