«ԼՂՀ ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերի 5-ին
Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:
Օրինագծի 1-ին հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 104.2 և 35 հոդվածների համաձայն, այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգում և ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00:
Խմբակցությունից հայտնում են, որ «Ժառանգության» պատգամավորների կողմից օրինագիծը շրջանառության մեջ է դրվել 2009թ. հոկտեմբերի 15-ին: Օրենքի նախագծի համար գլխադասային նշանակված Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկումները, իսկ դրա հիման վրա էլ` ԱԺ նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկումը բազմիցս հետաձգվել էր. 2009թ. դեկտեմբերի 7-ին` մինչև 90 օրով, 2010թ. ապրիլի 26-ին` մինչև 15 օրով, 2010թ. մայիսի 17-ին` մինչև 15 օրով, և 2010թ. հունիսի 7-ին` մինչև 30 օրով:
01.09.2010, 17:44
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր