ARM   RUS   ENG

Ռուսաստանցիներին խորհուրդ չի տրվում այցելել Վրաստան

Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս այցելել Վրաստան` արտասահմանցիների հետապնդումների պատճառով: Այս մասին հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Իսկապես, արտասահմանցիները, ովքեր այցելել են Աբխազիա կամ Հարավային Օսիա, Վրաստանում հայտնվելու դեպքում ենթարկվում են քրեական հետապնդման` խոշոր չափի տուգանքներով կամ ձերբակալմամբ: Դա արվում է, այսպես կոչված, օկուպացված տարածքների մասին 2009 թ. օրենքի հիման վրա, որն, ընդ որում, իր ընդունումից հետո բավականին դիտողությունների է ենթարկվել Եվրոպայի Խորհրդի հանձնաժողովի կողմից: Նման պրակտիկայի նպատակը ակնառու է` վրացական իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր միջոցներով Աբխազիային և Հարավային Օսիային զրկել արտաքին աշխարհի հետ շփումից»,- ասվում է Ա. Նեստերենկոյի հայտարարությունում:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ»-ը, Նեստերենկոն հայտարարել է, թե վրացական իշխանությունների պաթոլոգիկ ատելությունը աբխազների և օսերի նկատմամբ այնքան մեծ է, որ այն տարածվում է նաև երրորդ երկրների քաղաքացիների վրա:

«Շվեյցարական կողմի միջոցով, որը ներկայացնում է Ռուսաստանի շահերը Վրաստանում, շարունակում ենք ձգտել մեր քաղաքացիների հանդեպ անօրինականությունների վերացմանը: Ռուաստանի ԱԳՆ-ն կրկին խորհուրս է տալիս ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ ներկայիս իրադրությունում Վրաստան ուղևորություններից»,- հայտարարել է Նեստերենկոն:

01.09.2010, 17:15

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |