Տորրես. «Լավատեսությամբ ենք նայում ապագային»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը, ամառային տրանսֆերային շրջանում մերժելով «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» առաջարկները, հայտարարել է, որ լիովին վստահում է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին, նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում ակումբը նոր սեփականատեր կունենա:
«Շատ կարևոր է, որ նոր սեփականատերը հնարավորինս շուտ հայտնվի: Կարևոր չէ, թե ով կլինի, գլխավորը, որ դա լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի թիմին, և մենք չեմպիոնության համար պայքարում կկարողանանք մրցակցել «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մրցաշրջանը նոր է մեկնարկել, և ամեն ինչ դեռ առջևում է: Այն փաստը, որ չենք խաղում Չեմպիոնների լիգայում, մեծ հիասթափություն է, սակայն մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Եվրոպայի լիգայում: Այս մրցաշրջանում նոր մարզիչ ունենք, ում ես լիովին վստահում եմ: Բացի այդ, Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ թիմի կորիզը պահպանվել է: Ուստի լավատեսությամբ ենք նայում ապագային: Չէ՞ որ, անկախ ամեն ինչից, «Լիվերպուլը» մեծագույն ակումբ է, իսկ «Էնֆիլդում» խաղալը մեծ պատիվ է»,- Տորրեսի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
01.09.2010, 14:47
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր