Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հակահայ բանաձևի` «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» նախագծի քննարկման ու քվեարկության հարցին` քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նմանօրինակ բանաձևերով Ադրբեջանը փորձում է ամրագրել Արցախի հակամարտության իրենց կողմից ներկայացվող պատկերը, ինչի դեմ պետք է Հայաստանն աշխատանք տանի:
«Ասել, թե նման բանաձևերն ու դրանց ընդունումը դատարակ բան են, չի կարելի»,- ընդգծեց քաղաքագետն ու հավելեց, որ «լավ կլինի` մենք փոխենք խնդրի կերպարը ու աշխարհին ներկայացնենք իրականությունը, այլապես Ադրբեջանը շահում է մեր պասիվությունից»:
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական ուժերի` այս հարցի դեմն առնելուն ուղղված քայլերին, ապա, ըստ Ա. Մանասյանի, այդպիսիք չկան, քանի որ եթե լիներ, Ադրբեջանը նման բանաձև առաջ չէր քաշի:
Մյուս կողմից` քաղաքագետը ներկայացրեց այն քայլերը, որոնք ձեռնարկում է Ադրբեջանը: Մասնավորապես նա հիշեցրեց, որ Ադրբեջանը, չնայած չունի փախստականներ, սակայն առաջ է քաշում փախստականների հարցը: Այդ պատճառով, քաղաքագետը նշեց, որ մենք կարող ենք հայտարարել, որ «պատրաստ ենք ընդունել ադրբեջանցի փախստականներին, չէ՟ որ ադրբեջանցի փախստական չկա»:
Բացի այդ` Ա. Մանասյանն առաջարկում է Հայաստանի կողմից ներկայացնել մի բանաձև, որի համաձայն` «միջազգային իրավունքի տեսակետից գրավյալ տարածքները կողմերն ազատում են, ինչի արդյունքում կպարզվի, որ մենք ազատելու բան չունենք, նրանք ունեն, հետն էլ` Նախիջևանը»:
«Իսկ մենք գնում ենք ու ծեծ կերած գալիս, որովհետև ճիշտ բանաձևը չենք տանում»,- ամփոփելով իր խոսքը` շեշտեց քաղաքագետ Ա. Մանասյանը:
02.09.2010, 18:26
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր