ARM   RUS   ENG

«ARMENIA EXPO 2010» -ի բացումը կկայանա վաղը` սեպտեմբերի 3-ին

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀԱԳՄ ( Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միությունը) հրավիրում են այցելել 2010թ. սեպտեմբերի 3-ից 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «ARMENIA EXPO 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:

«ARMENIA EXPO 2010» ` իրավամբ համարվում է Հայաստանի գլխավոր և տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսային ֆորումը, որի անցկացման ծավալները և իրական նշանակությունը դժվար է չգնահատել: Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, որոնք նեղ մասնագիտացված են և լիովին պատկերացում չեն տալիս Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժի մասին, «ARMENIA EXPO»-ն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները:

Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս:

Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ, ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ովքեր գնահատում են ժամանակը, այս ցուցահանդեսը իրական հնարավորություն է ընձեռում առանց երկրից դուրս գալու և կարճ ժամանակահատվածում ձեռք բերել գործնական կապեր և ներգրավել արտերկրյա խոշոր ներդրումներ սեփական բիզնեսի զարգացման համար:

Ինչպես նշում են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունից, ցուցահանդեսային ֆորումը կանցնի ՀՀ կառավարության աջակցությամբ:
 

02.09.2010, 11:01

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,