ARM   RUS   ENG

Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այսօր հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ: ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ`հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը Մահմուդ Աբրաշին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը:

Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումն` ուղղված խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընթացիկ տարում Սիրիա կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր:
 

02.09.2010, 19:04

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |