Ադրբեջանի «Տեխնիկբանկը» ավանդատուներից 11 մլն դոլար է գողացել
Բաքվում «Տեխնիկբանկ»-ի առաջ 25 քաղաքացի բողոքի ակցիա է իրականացրել: Ակցիայի մասնակիցները «Pia.az»-ին հայտնել են, որ բանկը կողոպտել է իրենց: Նրանց խոսքերով, տարբեր ժամանակներում «Տեխնիկբանկ»-ի Բաքվի մասնաճյուղն իրենց հետ ավանդներ ներդնելու պայմանագրեր է կնքել, սակայն այժմ հրաժարվում է վերադարձնել այդ ավանդները: Ավանդատուներին հայտնի է դարձել, որ Բանկի Բաքվի մասնաճյուղի տնօրեն Զալ Յուսիֆովը յուրացրել է քաղաքացիների 11 մլն մանաթի ավանդները:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում Զ.Յուսիֆովը ձերբակալվել է: Խաբված ավանդատուների մի մասը դիմել է Բաքվի Յասամալի շրջանի, մյուս մասն էլ` Նարիմանովի շրջանի դատարաններ` պահանջելով հետ վերադարձնել իրենց փողերը: Դատարանների մեծամասնությունը ավարտել է դատաքննությունը և բավարարել է ավանդատուների հայցը: Սակայն «Տեխնիկբանկ»-ի ղեկավարությունը բողոքարկել է դատարանների որոշումները:
Բաքվի վճռաբեկ դատարանն էլ, տարբեր պատճառներ բերելով, երկարաձգում է գործի քննությունը: Բանկի ղեկավարությունը հրաժարվում է վերադարձնել ավանդատուների փողերը: «Մեզ ասացին, որ սա Ադրբեջանն է, և որ այստեղ ամեն ինչ վաճառվում է: Նրանք կաշառել են որոշ քննիչների ու դատավորների և չեն ցանկանում վերադարձնել մեր փողերը: Ավելին, մեզ շանտաժի են ենթարկում, թե որտեղից ենք ձեռք բերել այդ փողերը: Անգամ ապարդյուն ստուգումներ են անցկացրել»,- ասել են խաբված ավանդատուները` հավելելով, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
02.09.2010, 17:19
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր