ARM   RUS   ENG

Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի հարևան երեք երկրների արտգործնախարարների հանդիպում է սպասվում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օսման Սերտին, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստվում են եռակողմ հանդիպման:

Ակնկալվում է, որ Դավութօղլու-Մամեդյարով-Մոթաքի հանդիպումը կկայանա Թուրքիայի, Իրանի ու Նախիջևանի սահմանում:

Հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Սերտի խոսքերով, հանդիպման հիմնական նպատակն է քննարկել կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

02.09.2010, 19:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |