«Թուրք ազզաբնակչության մեծ մասն ադրբեջանամետ է»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից, այսօր Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Ստամբուլի Բողազիլի համալսարանի արտաքին քաղաքականության փորձագետ Բեհլուլ Օզքանը: Նա նշեց, որ Հայաստանը «միակ հարևան երկիրն է, որի հետ Թուրքիան այսօր ունի փակ սահման և ոչ մի դիվանագիտական հարաբերություններ»: Ըստ բանախոսի`երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե «առաջընթաց գրանցվի» Ղարաբաղյան կարգավորման գործընթքացում:
«Թուրք ազզաբնակչության մեծ մասն ադրբեջանամետ է, և գործող իշխանությունները չեն կարող գնալ հասարակության դիրքորոշմանը հակառակ»,- ասաց փորձագետը, հավելելով, որ «Թուրքիայում որևէ հայկական լոբբի չկա, այդ պատճառով հանրության կարծիքը մեծ մասով ձևավորվում է ադրբեջանական լոբբիի կողմից»:
Aysor.am-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվեր թուրք հասարակությունը, եթե հայկական կողմը ևս խոսեր նախապայմանների լեզվով` պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, թուրք քաղաքագետն ասաց. «Բանկանաբար` բացասական»: Նրա խոսքերով, Արձանագրություններով ամրագրված պատմաբանների միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը «կարող է պարզաբանել այդ պատմական ժամանակաշրջանի վիճելի հարցերը»:
Բեհլուլ Օզքանը նաև հայտարարեց, թե Թուրքիան «պատրաստ է» գնալ «այդ քննարկմանը»:
Միևնույն ժամանակ թուրք փորձագետը, անդրադառնալով Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի ենթակայության տակ գտնվող շուրջ 2 հազար եկեղեցիներից միայն մի քանի տասնյակի պահպանվելու վերաբերյալ լրագրողների հարցին, «ցավ արտահայտեց», որ Թուրքիայում «այդքան պակասել է հայկական հուշարձանների թիվը»: Նա նաև «ցավ հայտնեց» հայ ազգաբնակչության թվի «պակասելու» կապակցությամբ:
«Ցավում եմ, որ Արևելյան Անատոլիայում հայերի թիվը 1 միլիոնից դարձել է 60 հազար: Այժմ Արևելյան Անատոլիայում ապրող հայերի թիվը մատների վրա կարելի է հաշվել: Պատմական, կրոնական ու մշակութային առումով Անատոլիան հայերի համար մեծ նշանակություն ունեցող տարածք է», - ասաց նա:
Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի արարողությանը` Բ. Օզքանն այն «բնական» համարեց: Նա հիշեցրեց, որ օգոստոսի վերջում Տրապզոնում 80 տարի «անգործությունից հետո» պատարագ մատուցվեց հունական եկեղեցիներից մեկում և ասաց, որ Սբ.Խաչում ևս հնարավոր է պատարագ մատուցել: Եկեղեցու վրա խաչի բարձրացման վերաբերյալ նա նշեց, թե այդ հարցը թուրք հասարակության քննարկման առարկա չէ:
02.09.2010, 15:36
Aysor.am
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
Գլխավոր