Թուրք փորձագետն առաջարկում է հայերին «սիմվոլիկ զիջման» գնալ
«Ղարաբաղյան հիմնախնդրում ստատուս-քվոյի պահպանումը վնասաբեր է և’ Հայաստանի, և’ տարածաշրջանի երկրների համար»,- այսօր Երևանում հայտարարեց Ստամբուլի Բողազիլի համալսարանի արտաքին քաղաքականության փորձագետ Բեհլուլ Օզքանը:
Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կախված է Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումից, բանախոսը հայտարարեց, թե հայկական կողմը կարող է գնալ «սիմվոլիկ զիջման»` «Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ տարածքներից իր զորքերը դուրս բերելով»:
Խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Բ.Օզքանն ասաց, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ չի լինիի: «Դրա համար մի շարք պատճառներ կան, հենց միայն այն, որ Ադրբեջանը նավթամուղներ ու գազամուղներ ունի ու դրանցով միացված է աշխարհին: Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը: Ադրբեջանական իշխանությունները հաստատ չեն ցանկանա պատերազմի պատճառով վտանգի ենթարկել արտաքին աշխարհի հետ իրենց կապող նավթուղիներն ու գազուղիները»,- ասաց նա:
Ի պատասխան Aysor-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի` վերջերս Ադրբեջան կատարած այցը և այդ ընթացքում կնքված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը,
Բեհլուլ Օզքանը հայտարարեց, թե այցը և համաձայնագրի ստորագրումը բխում են երկու պետությունների երկկողմ շահերից` նշելով, որ թուրք զինվորականները տարիներ շարունակ օգնում են իրենց ադրբեջանցի գործընկերներին: Թուրք քաղաքագետի կարծիքով, փաստաթուղթը չի փոխի տարածաշրջանում հավասարակշռությունը և միտված չէ որևէ երկրի դեմ:
02.09.2010, 16:51
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր