ARM   RUS   ENG

Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել

Վերջերս ՀՀ Լոռիի մարզում ապօրինի ծառահատման վերաբերյալ մամուլում հրապարակումների հետ կապված ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Լոռու մարզի ԲՊՏ բաժնի տեսուչները մեկնել են ահազանգի հետքերով: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ`ՀՀ ԲՊՏ Լոռու տարածքային տեսուչները` համագործակցելով ՀՀ տարածքային ոստիկանության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հայտնաբերել են հատված ծառերը և հաշվարկել բնությանը հասցված վնասը:

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանի կողմից հատվել է վեց ծառ, 4-ը` բոխի և 2-ը`հաճարենի: Հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել է 442.500 դրամ:

ՀՀ ԲՆ Լոռու մարզային տեսուչները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են շրջայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է հատված ևս 5 ծառ, 3-ը` աճար, 2-ը` բոխի: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը ինչը կազմել է 222.000 դրամ:

Գործերը գտնվում են Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում:
 

02.09.2010, 19:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |